▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական TV. անգրագետ հեռուստաեթեր և բուտաֆոր հեռուստահաղորդավարներ

Օրեր առաջ ներկայացրել էինք Զար Դիլանյանի`

«Հանրային հեռուստաընկերության պերճանքն ու թշվառությունը` բաց նամակ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աշխատակազմին՝ վերից վար» հրապարակումը: 

Հեռուստատեսության մասին հեղինակի հաջորդ նյութը կարդացեք ստորև. 


Օրվա, որ ժամին էլ միացնես հեռուստացույցդ, ու դժբախտաբար, եթե աչքի անցկացնես հայկական հեռուստաալիքները, օրդ հարամված կարող ես համարել: Որ ալիքն էլ որ դա լինի. պետբյուջեի առնետ դարձած Հանրային հեռուստաընկերությունը, թե մասնավոր հեռուստաընկերությունները. բոլորն էլ անխտիր հոգնեցնող են ու մեծամասամբ անգրագետ:

Ամենազզվելի ու արդեն հունից հանող սխալների թվում են` հյուրընկալել (երբ դու ես ընդունում հյուր) ու հյուրընկալվել (երբ դու ես գնում հյուր), հրավեր և հրավերք (խնջույք) բառերի շփոթը, երաժշտական նախագծում մի քանի դատարկ աստղերի անգրագետ բառապաշարը` երաշտական(երաժշտական), թմեր (թիմեր), պտտվեցի` շփոթում են շրջվել բառի հետ      (կիսագրագետնե'ր, պտտվում են առանցքի շուրջ), խոսքը գնում է (ռուսաբանություն. խոսքը ոչ մի տեղ չի կարող գնալ), մինչ մի հեռուստաալիքով «խոսքը գնում է», մյուսով թաքնվել բառը` «թագնվել» անգրագետ տարբերակով վազում է «վազող տողով»  Էնքան շատ են. էլ չգիտես`որը գրես, որը թողնես:

Վերջինը սակայն չի կաշկանդում բուտաֆոր հաղորդավարներին` իրենց գրագետ ցուցանելու. կարևորը լավ վարսահարդարումն ու դիմահարդարումն է և լավ հաղորդավարի պիտակը, որը պատահմամբ են վաստակել, քանի որ այս երկրում անվաստակ վաստակն է գնահատվում  

Հ.Գ.Սա միայն ուղղախոսական կողմը, իսկ դեգրադացնող կողմի մասին հաջորդիվ: Բարի օր...

Զար Դիլանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին