Հայաստանի շուկան կրկին լցվել է թուրքական լոլիկներով ու գազարներով, ինչը բնակչության դժգոհությունն է առաջացրել:
Եթե քաղաքաբնակները այս փաստը վիրավորական են համարում ` հատկապես հայոց ցեղասպանության ինսունիններորդ տարելիցից մեկ շաբաթ առաջ, գյուղաբնակները նաև դժգոհության այլ խնդիր ունեն:
Վրաստանից Հայաստան ներկրվող լոլիկը սահմանին չի մաքսազերծվում, արդյունքում՝ թուրքական արտադրանքն ավելի էժան է վաճառվում, քան տեղականը, և հայ գյուղատնտեսները սնանկանում են:
Նաև այլ խնդիր կա ` թուրքական լոլիկով Հայաստանում հաճախ տարածվում է «ցեց» հիվանդությունը, որը անցած տարի վարակել էր ոչ միայն լոլիկի դաշտերը, այլև կարտոֆիլի. այն համայնքներում, որտեղ հիվանդությունը տարածվել էր, բերքի ավելի քան 70 տոկոսը ոչնչացվել էր:
Նշենք, որ թուրքական ապրանքի ներկրումը Հայաստան չի սահմանափակվում միայն գյուղատնտեսական ապրանքով, այլև տոնավաճառներում վաճառվող հագուստով, տեխնիկայով, օդափոխիչներով, լուսավորելու համար նախատեսված ստանդարտ լամպերով, բաժակներ, կենցաղային այլ պարագաներ:
Ավելացնենք նաև, որ Հայաստանում սկիզբ է առել «Բոյկոտ» շարժումը. ռեժիսոր Արշակ Զաքարյանն իր համանուն տեսահոլովակով կոչ է անում բոյկոտել թուրքական ապրանքները, որոնք գնելով մենք անուղակի ձևով զինում ենք Ադրբեջանական բանակը: