▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական գյուղատնտեսությունը իտալացի ու աֆրիկացի մասնագետների ձեռքերում. Փողերը ծախսվել են, միրգը չի աճել.pastinfo.am

pastinfo.am-ը գրում է. 2011 թ. նոյեմբերին կառավարությունն ստեղծեց «Հայկական միրգ» ԲԲԸ-ը, որի 100% սեփականատերը հենց կառավարությունն է: Սա մեկն էր այն հավակնոտ ծրագրերից, որ խոստանում էր ոչ միայն հայկական արդադրանքով շատ արագ գրավել միջազգային շուկան, այլև՝ նվազեցնել գյուղական աղքատությունը, գյուղացուն պահել հայրենի գյուղում: Բայց ընկերության 2-ամյա գործունեության արդյունքում հայկական միրգը ոչ միայն միջազգային շուկա դուրս չեկավ, այլև վերացավ նույնիսկ հայաստանյան շուկայից: «Հայկական միրգ» ընկերության գործունեության ու ծախսված գումարների վերաբերյալ հետաքրքիր բացահայտումներ է արել Վերահսկիչ պալատը: Համաձայն ՎՊ հաշվետվության՝ ծրագրի բյուջեն 13.5 մլն ԱՄՆ դոլար է: Այդ գումարի շրջանակներում պետք է հիմնվեին 700հա ծիրանենու, դեղձենու և ընկուզենու այգիներ` 400-500 աղքատ գյուղացիական մանր տնտեսություններին աջակցելու համար: Իրականում, սակայն, 700 հա-ի փոխարեն ընդամենը 306 հա այգի է տնկվել, այն դեպքում, երբ ծախսվել է 700 հա-ի համար նախատեսված գումարը: Բացի այդ, ծիրանի արտադրությունն ընդհանրապես հանվել է ծրագրից այն դեպքում, երբ բիզնես-պլանով տնտեսագիտական հաշվարկներում հատկապես մեծ եկամուտներ էին ակնկալվում հենց ծիրանի արտադրությունից:  Փոխարենը մեծ գումարներ են ծախսվել ընկույզի արտադրության համար: Այսպես` ՎՊ-ն պարզել է, որ ընկերությունը 10 000 հատ ընկուզենու պատվաստացու է ձեռք բերել ինչ-որ իտալական կազմակերպությունից: Իրականում, սակայն, Իտալիայից բերված ընկուզենու պատվաստացուները իտալացի փորձագետի կողմից կատարված պատվաստման արդյունքում ամբողջովին փչացել են:Հետաքրքիր մի փաստ ևս. պարզվել է, որ «Հայկական միրգ» ընկերությունը ծրագրին աջակցելու նպատակով 462 700 ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Զիմբաբվեում գրանցված աֆրիկյան ընկերության հետ: Իսկ թե ի՞նչ ծառայության դիմաց է վճարվել այս գումարը, ՎՊ-ն չի կարողացել պարզել:


2011 թ. նոյեմբերին կառավարությունն ստեղծեց «Հայկական միրգ» ԲԲԸ-ը, որի 100% սեփականատերը հենց կառավարությունն է: Սա մեկն էր այն հավակնոտ ծրագրերից, որ խոստանում էր ոչ միայն հայկական արդադրանքով շատ արագ գրավել միջազգային շուկան, այլև՝ նվազեցնել գյուղական աղքատությունը, գյուղացուն պահել հայրենի գյուղում: Բայց ընկերության 2-ամյա գործունեության արդյունքում հայկական միրգը ոչ միայն միջազգային շուկա դուրս չեկավ, այլև վերացավ նույնիսկ հայաստանյան շուկայից: «Հայկական միրգ» ընկերության գործունեության ու ծախսված գումարների վերաբերյալ հետաքրքիր բացահայտումներ է արել Վերահսկիչ պալատը: Համաձայն ՎՊ հաշվետվության՝ ծրագրի բյուջեն 13.5 մլն ԱՄՆ դոլար է: Այդ գումարի շրջանակներում պետք է հիմնվեին 700հա ծիրանենու, դեղձենու և ընկուզենու այգիներ` 400-500 աղքատ գյուղացիական մանր տնտեսություններին աջակցելու համար: Իրականում, սակայն, 700 հա-ի փոխարեն ընդամենը 306 հա այգի է տնկվել, այն դեպքում, երբ ծախսվել է 700 հա-ի համար նախատեսված գումարը: Բացի այդ, ծիրանի արտադրությունն ընդհանրապես հանվել է ծրագրից այն դեպքում, երբ բիզնես-պլանով տնտեսագիտական հաշվարկներում հատկապես մեծ եկամուտներ էին ակնկալվում հենց ծիրանի արտադրությունից:  Փոխարենը մեծ գումարներ են ծախսվել ընկույզի արտադրության համար: Այսպես` ՎՊ-ն պարզել է, որ ընկերությունը 10 000 հատ ընկուզենու պատվաստացու է ձեռք բերել ինչ-որ իտալական կազմակերպությունից: Իրականում, սակայն, Իտալիայից բերված ընկուզենու պատվաստացուները իտալացի փորձագետի կողմից կատարված պատվաստման արդյունքում ամբողջովին փչացել են:Հետաքրքիր մի փաստ ևս. պարզվել է, որ «Հայկական միրգ» ընկերությունը ծրագրին աջակցելու նպատակով 462 700 ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Զիմբաբվեում գրանցված աֆրիկյան ընկերության հետ: Իսկ թե ի՞նչ ծառայության դիմաց է վճարվել այս գումարը, ՎՊ-ն չի կարողացել պարզել:

Առավել մանրամասն`  սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին