▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայհոյանքների մեծ սիրահար Առաքել Մովսիսյանի կյանքում առաջընթաց է գրանցվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը որոշել էր վարույթ ընդունել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած դիմումը: Հարցով զեկուցող է նշանակվել հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Նշենք, որ Առաքել Մովսիսյանը ամիսներ առաջ հրապարակավ սպառնացել էր բռնաբարել ու գլխատել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պատգամավորից պարզել, թե արդյո՞ք ինքն ընդունում է, որ էթիկայի նորմերը խախտել է: Պատգամավորը լուռ լսեց հարցը, այնուհետեւ ասաց. «Վերջացրեցի՞ք, ցտեսություն Ձեզ»,- ու անջատեց հեռախոսը: Մի խոսքով, առաջընթաց կա. մարդը սկսել է լռել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին