Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում երեկ հայերը ավտոերթ են իրականացրել՝ հաջակցություն Արցախի:
Այս մասին անդրադարձ է կատարել նաև ռուսական «НТВ» հեռուստաալիքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 400 մեքենայից բաղկացած շարասյունը խցանումներ է առաջացրել Սթոքհոլմի հյուսիսն ու հարավն իրար կապող միակ մայրուղում:
Այս կերպ շվեդահայերը փորձել են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում ընթացող պատերազմի վրա: