▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերը պետք է գիտակցեն, որ ուշ թե շուտ կբացահայտենք նման դեպքերը. ԵՄ դեսպան

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած տարի Հայաստանում ԵՄ գրասենյակի բողոքի հիման վրա ՀՀ իրավապահները դրամաշնորհային միջոցները հափշտակելու դեպք բացահայտեցին:

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե այդ միջադեպն ինչպես կազդի Հայաստանին դրամաշնորհներ տրամադրելու գործընթացների վրա, ի պատասխան՝  դեսպանն ասաց. «Այժմ ամեն ինչ Հայաստանի պատկան մարմինների ձեռքերում է: Մեր ընթացակարգերը թափանցիկ են, հայտադիմումների ընդունման գործընթացն արդար է, իսկ մրցակցության կանոնները՝ հաջողված: Մեր կամքից անկախ միշտ էլ կհանդիպենք թաքնված եւ վատ մտադրություններ ունեցող մարդկանց: Հույս ունեմ, որ այս դեպքերի հրապարակայնությունը հետ կպահի այն մարդկանց, ովքեր ազնիվ մտադրություններով չեն դիմում ԵՄ դրամաշնորհային ծրագրերին, սակայն մենք չենք կարող բացառել նման իրավիճակներն ապագայում:

Պարզապես հայաստանցիները, ներառյալ ոչ կառավարական կազմակերպությունները, պետք է գիտակցեն, որ ուշ թե շուտ մենք կկարողանանք բացահայտել նմանատիպ դեպքերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին