▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերը` Եվրոպա մուտք գործող փախստականների ու ներգաղթյալների մեջ.«Հրապարակ»

«Եվրոպա 2015-ին մուտք գործող փախստականների և անօրինական ներգաղթյալների թիվը հասել էր Երկրորդ աշխարհամարտի վերջում արձանագրված ցուցանիշներին։ Այդ ներգաղթյալների մեջ են նաև մեր շատ հայրենակիցներ։ Անցյալ տարի մամուլում գրվեց, որ Հայաստանը լքել են Հիմնադիր խորհրդարանի անդամ, բնապահպան Եղիա Ներսիսյանը և ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը։

 Մեր աղբյուրները հայտնում են, որ Արտակը մեկնել է Իտալիա, իսկ Եղիա Ներսիսյանը, որը ոչ այնքան քաղաքական հետապնդումների էր ենթարկվում, որքան «բարոյական», մեկնել է Շվեդիա։ Սովորաբար ներգաղթյալները գրեթե մեկ տարի ձգվող դատական-քննչական պրոցեսներից հետո են կեցության կարգավիճակ ստանում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին