ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցան ՀՈւԱԱ Կրթական բարեփոխումների հանձնաժողովի և «Եվրոպան Հայաստանում» համահայկական երիտասարդական-ուսանողական շարժման հետ համատեղ կազմակերպված «Որակյալ կրթություն բոլորի համար. որակի ապահովման համակարգ. ուսանողի մոդել» նախագծի հասարակական-ուսանողական 2-րդ լսումները: Միջոցառմանը ներկա էր մոտ 50 ուսանող տարբեր բուհերից, այդ թվում՝, ՀՊՏՀ-ից, ԵՊԲՀ-ից, ՀԱԱՀ-ից, ԵՊՀ-ից, ՀՊՃՀ-ից, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից, Մ. Նալբանդյանի անվ. Գյումրու պետական մանկավարժական համալսարանից:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՈՒԱԱ փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը: Նա նշեց, որ այժմ նախագիծն իրականացվում է և նպատակ ունի տարբեր բուհերում անցկացված լսումների արդյունքում հավաքել տեսակետներ և մշակել մի
հայեցակարգ, որին կհավատա ՀՈՒԱԱ-ն, որով և կպրոպագանդվի ուսանողների միասնական տեսակետը կրթության ներկայիս որակի վերաբերյալ
և այն կհասցվի մինչև իսկ բուհերի ռեկտորատներ, կրթության գերատեսչական մարմիններ:
Ողջույի խոսքով հանդես եկավ նաև «Հայաստանը Եվրոպայում» համահայկական երիտասարդական-ուսանողական շարժման նախագահ Արմենակ Մինասյանցը: Նա, սկսելով խոսքը, նշեց, որ ուրախ է ՀՈՒԱԱ-ի հետ համագործակցության համար, ապա հավելեց. «Հատկանշական է, որ ՀՀ-ում կրթությունը այժմ գտնվում է բարելավման փուլում, հիշում եմ, երբ մենք ուսանող էինք՝ 7-8 տարի առաջ, երբ
մեզ ասում էին որ գոյություն ունի թեստային գնահատման համակարգ, բոլոնյան համակարգ, որը հինգ բալանոց չէ, մենք զարմանում էինք. մեզ համար դա միֆ էր, սակայն այսօր արդեն իսկ մեր երկրում ներդրվել է բոլոնյան կրթական
համակարգը, և շատ ուրախ եմ, որ նման համակարգում
սովորող ուսանողները անհանգստանում են առկա կրթական խնդիրների համար և փորձում են միասին լուծում տալ դեռ չլուծված խնդիրներին: Ուսանողները հանդիսանում են կրթական որակի բարելավման անմիջական շահառուները, և դրան ընդառաջ բուհերի պարտավորությունն է ապահովել բարձրորակ կրթություն ոչ միայն
ՀՀ, այլև՝ եվրոպական չափանիշներով»:
Իր դիտարկումներով և ՀՀ կրթության ոլորտի մարտահրավերներով ու առկա
հնարավորություններով կիսվեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Անուշավան Մակարյանը:
Ընթացքում ծավալվեց բուռն քննարկում, հնչեցին տարբեր հակասական
կարծիքներ: Պրն. Մակարյանը նշեց նաև, որ ՈԱԱԿ-ն է տրամադրում հավատարմագրում բուհերին, իսկ ԿԳ նախարարությունը միայն դիտորդի դերում է, կարող է միայն կարծիք հայտնել, բայց որոշում կայացնող չէ»:
Միջոցառմանը ներկա էր նաև Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի անդամ Արևիկ Անափիոսյանը, նա ներկայացրեց իր դիտարկումը քննադատողական մտածողության ձևավորման դրական ազդեցության վերաբերյալ, որի ընթացքում
անցկացվեցին նաև ստիմուլացիոն ակտիվ խաղեր:
Միջոցառման վերջնամասում ուսանողները, բաժանվելով մի քանի խմբի, մտագրոհի
արդյունքում փորձեցին տալ կրթական որակի հետ առնչվող մի քանի հիմնահարցերի պատասխաններ՝ ՀՀ բարձրագույն կրթական համակարգի թերություններն ու խոչընդոտները, ուսանողի պահաջներն ու կարիքները, որակյալ կրթության վերջնարդյունքը: Բոլոր մասնակիցները հանգեցին այն եզրակացությանը, որ
բարձրագույն կրթությունը կնպաստի մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին բոլոր բնագավառներում, և արդյունքում մենք կունենանք քաղաքացիական հասարակություն:
Նշենք, որ ՀՈՒԱԱ-ի անցկացրած միջոցառումը շարունակական բնույթ ունի և պարբերաբար անցկացվելու է ՀՀ տարբեր բուհերում:
Հայաստանյան ուսանողները ձգտում են իսկական բարձրագույն կրթության և պայքարելու են դրա համար
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet