Երբեմն մարդը քայլեր է անում՝ մտածելով, որ ինքը ավելի խելացի կերևա,բայց իրականում... Օրինակ, որ գնում են արտասահման և երեք տարի հետո հետը մարդու խոսում ես սկսում իր գնացած երկրի լեզվով բառեր ասել, որ ավելի զարգացած և խելացի երևա կամ սոցցանցի իր էջում գրառումներ է կատարում իր գնացած երկրի լեզվով, իսկ ամենածիծաղելին, որ Հայաստան են վերադառնում և ուզում են տեղում խելացի և զարգացած երևալ նույն ոճով:
Եթե անգամ ընդունենք, որ դուք իրոք վարժ տիրապետում եք այդ օտար լեզվին,դա խելացի չի դարձնում,եթե մի քանի տարվա մեջ մոռացել եք հայերենը: Ձեր սովորած օտար լեզուներով խոսեք իրենց երկրներում կամ սոց ցանցերում իրենց հետ շփվելուց, իսկ Հայաստանում կամ հայերի հետ շփվելուց խոսեք աստվածային լեզվով` ՀԱՅԵՐԵՆՈՎ, իսկ հակառակում ոչ թե խելացի, այլ՝չտես ու քաղքենիի տպավորություն եք թողնում, սա անկեղծ: