▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ամուսնալուծություններն աճել են

 

«2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում կա երեք միլիոն ինը հազար ութ հարյուր մարդ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Ամփոփելով տարվա առաջին կիսամյակը, տիկին Կույումջյանը նկատեց.«Բնակչության քանակը նվազել է 7300-ով, մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում բնակչության քանակը նվազել էր 2100-ով: Պետք է նշեմ, որ ծնելիությունն աճել է 3,2 %-ով, իսկ մահացության ցուցանիշը աճել է 4.3%-ով անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած»:
Ավելացել են ամուսնալուծության դեպքերը, իսկ ինքնասպանության դեպքերը` նվազել.«Ամուսնությունների թիվը աճել է 8.14%-ով, իսկ ամուսնալուծությունների թիվը աճել 35,5%-ով: Ամուսնալուծվածների 30%-ը հիմնականում կազմում են 20 տարի և ավել ամուսնացած զույգերը: Ինքնասպանության դեպքերը նվազել են՝անցած տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 370 դեպք, իսկ այս տարի՝323»,-նշեց նա:
Ի դեպ, ըստ վիճակագրական տվյալների՝ ծնողները նորածիներին կնքում են հիմնականում Նարե և Դավիթ անուններով:

Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարվա առաջին կիսամյակը, նկատել է. «Բնակչության քանակը նվազել է 7300-ով, մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում բնակչության քանակը նվազել էր 2100-ով: Ծնելիությունն աճել է 3,2 %-ով, իսկ մահացության ցուցանիշը աճել է 4.3%-ով անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: Ավելացել են ամուսնալուծության դեպքերը, իսկ ինքնասպանության դեպքերը` նվազել:  Ամուսնալուծվածների 30%-ը հիմնականում կազմում են 20 տարի և ավել ամուսնացած զույգերը»:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին