▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը». Փաշինյանը՝ Թբիլիսիում

 

«Ադրբեջանի հետ աշխատում ենք խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա ու հույս ունեմ՝ գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին»,- Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի իր ելույթում ասաց ՀՀ վարչապետը: «Հարկ եմ համարում ներկայացնել նաև խաղաղության մյուս երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ: ՀՀ-ն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այն ընկալմամբ, որ ՀՀ տարածքը 29 հազար 800 քառ/կմ է, Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991-ի Ալմաթայի հռչակագրի հիման վրա»,- նշեց Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին