ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանքեր է գործադրում, որ հրադադարի ռեժիմը պահպանվի: Լարվածությունը, որ առաջցել է հուլիսի 31-ից, միջորդների համար լուրջ մտահոգության առիթ է դարձել: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ: Գրում է ադրբեջանական haqqin.az-ը:
Նա նշել է, որ նախորդ ամսվա վերջին տեղի ունեցած սահմանային միջադեպերը, որոնց պատճառով տասնայակ մարդիկ են զոհվել, հետ է տանում խաղաղության հասնելու գործընթացը:
«Պետք է աշխատել և կրկնապատկել մեր ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի լուծում գտնենք: Հրադադարի պահպանման ռեժիմին հավատարիմ մնալը գլխավոր նախապայմանն է, և մենք հույս ունենք, որ վերջին շաբաթների լարվածության թուլացումը կշարունակվի», - նշել է Ուորլիքը:
Նա չի բացառել, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել հաջորդ շաբաթ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովին:
Ուորլիքի խոսքով՝ դա կախված կլինի նագահների պատրաստակամությունից և ցանկությունից:
«Պետքարտուղար Քերին անձամբ պատրաստ է դերակատարաություն ունենալ կոնֆլիկտի լուծման գործում, եթե նրա մասնակցությունը կնպաստի դրան»,- ասել է ամերիկացի համանախագահը: