Սարգիս Սիգրաս ֆեյսբուքյան օգտատերը գրում է․
«Ուշադրությու՛ն։
Եվրոտեսիլ 2025-ին ներկայացված ադրբեջանական հոլովակը ռամիլ սաֆարովի փառաբանություն է, դերասանը, թէ երգիչը շատ նման է ռամիլին, իսկ հոլովակը հրապարակվել է փետրվարի 19-ին՝ ռամիլ սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի կացնահարման 21-րդ տարեդարձի օրը և սա էլ ամենը չի․․․»։
Սարգիս Սիգրասը նաև գրում է․
«Նայում ենք կոլաժս, առաջին սքրինը լեդի գագայի՝ պատերազմ գուժող հայտնի հոլովակից է, երկաթե ձեռքն ա, որի մասին առանձին խոսել եմ մի երկու անգամ, մեկ անգամ էլ՝ մոնտաժով․․․
Երկրորդ համարի սքրինն էս տարվա Հայաստանի եվրոտեսիլի էս տարվա հոլովակից է, նույն բանն է՝ երկաթյա ձեռք․․․ Երրորդ համարի տակ ազերական հոլովակն է՝ ձեռքն առանձին, ընդ որում, կարելի է ասել, որ լրիվ մարդկային չի՝ մեխանիկական ձեռք է․․․
Հայկական հոլովակը տեղադրվել ա փետրվարի 18-ին, ազերականն՝ ընդամենը 1 օր հետո։
Երկու հոլովակներն էլ նույն մոտիվներով են ու իրար լրացնում են։ Հայաստանի հոլովակի անունն ա՝ SURVIVOR, նրանցը՝ Run With U, իրար կողքի ես դնում՝ SURVIVOR Run With U, ստացվեց գրեթէ՝ փախիր, որ փրկվես․․․»։
Շարունակությունը կարդացեք օգտատերի ֆեյսբուքյան էջում։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝