▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը «թուրքական վիլայեթ» դարձնելու գործընթացը գործնական «ռելսերի» վրա է դրվում. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում կապիտուլյանտների «թեթև ձեռքով» առաջ է մղվում պանթուրքիզմի օրակարգը։
Հայաստանը «թուրքական վիլայեթ» դարձնելու գործընթացը գործնական «ռելսերի» վրա է դրվում։

http://asekose.am/filemanager/uploads/Eduard_Sharmazanov.jpg
Այլևս պաշտոնական Երևանի բառամթերքից բացակայում են «Արցախի անկախությունն այլըտրանք չունի»,«Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ», «պայքար թուրքական ժխտողականության դեմ» և վերջապես «Շուշին ու Հադրութը օկուպացված են Ադրբեջանի կողմից» եզրույթները։
Փոխարենը հրապարակ են նետվում «Թուրքիայից կան դրական ազդակներ», «մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ նման խոսակցության», «ապաշրջափակում և խաղաղասիրություն», «դեմարկացիա» ու «դելիմիտացիա» հասկացությունները։
Այս հակահայկական ծրագրից ուշադրությունը շեղելու համար ռեժիմը նոր «պայքար» է բեմադրելու «կոռուպցիայի դեմ», որին հասարակությունը ինքնամոռաց ծափահարելու է։
Տեսարաններ, տեսարաններ
Իսկ արդյունքում մսխվում են մեր 30-ամյա անկախության բոլոր ձեռքբերումներն ու Հայաստանում սահուն հաստատվում է «թուրքական օրակարգը»։
Դաժան է հնչում, բայց սա է իրականությունը»:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին