Չէ՛, ոնց նայում եմ Հայաստանը մասնատվելու եզրին է…Ըստ մարզերի՝ ըստ որոշ կլանների արդեն ուժերի վերաբաշխում, պաշտոններ, բիզնես, հողատարածքներ ձեռք բերելու, բարեկամ-համախոհների շրջանակ ձևավորելու լուրջ գործընթաց են կազմակերպել մեր գործարարները, պատգամավորները, մարզպետները, գեներալները, պետական պաշտոնյաները: Այսպես որ գնա, մի քանի տարի հետո կսկսի ինքնավարության, անկախացման, նոր պետություններ ձևավորելու գործընթացներ…
Պատրաստվեք…Պատրաստվեք ցույցերի, հանրահավաքների, պիկետների…
Հա՛, բա ի՞նչ...Հայկական երկու պետությունը քիչ է, բա մի քանի հատ չունենա՞նք...Բոլորն ուզում են նախագահ դառնան, մի անգամից այդ հարցն էլ կլուծենք:
Հին Հայաստանում էլ էր չէ՞ այդպես...Ամեն բդեշխ, ամեն նախարար ուզում էր թագավոր դառնար, անկախանար…Չէ՛, մենք որ մեր գլուխը չուտենք, թուրքը ուտողը չի…