▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը

MediaHub-ը գրում է․ Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագրից, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ։ Այս մասին են վկայում ԵԽ կայքում հրապարակված փաստաթղթի վերջնական տարբերակի տվյալները։

Հռչակագրին աջակցել են Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան և Մոլդովան, Միացյալ Նահանգները, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը և մի շարք այլ երկրներ։ Բացակայում է Երևանի ստորագրությունը, որը եղել է փաստաթղթի նախագծում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին