Հայաստանը Ադրբեջանի կազմում տեսնող Արսեն Մարգարյանը չի այցելի ՀՀ․ նրա մասնակցությունը չեղարկվել է․ Արսեն Մարգարյանի մասնակցությունն այդ միջոցառմանը չեղարկվել է, նա չի մտնելու Հայաստանի Հանրապետություն, չի լինելու Հայաստանում, միջոցառումը լինելու է միայն Դմիտրի Պոտապենկոյի մասնակցությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտնել է Ղևոնդ Գալուստյանը։
Հիշեցնենք՝ տեղեկություն էր տարածվել, որ բիզնես-շաբաթվա շրջանակներում Հայաստան է հրավիրվել յան ազգանունով անհայտ ծագման ոմն բլոգեր, որը Marriott հյուրանոցում սեմինար-քննարկում է ունենալու սեպտեմբերի 6-ին և 7-ին։
Խնդիրն այն է, որը յան ազգանունով սույն բլոգերը հայտնի է իր կասկածելի գործունեությամբ և խիստ աղմկահարույց հայտարարություններով․ Տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
Մանրամասները՝ Ղևոնդ Գալուստյանի տեսանյութում։
Դիտեք նաև՝