▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չունի․ Փաշինյանը՝ Վարշավայում

Հայաստանը 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չունի, հայտարարել է Փաշինյանը Վարշավայում։

Նա այս հայտարարությունն արել է դիվանագետների և վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ, երբ հարցրել են, թե արդյոք Երևանը դիմել է Մոսկվային բազան ապամոնտաժելու հարցով։

«Մենք որևէ ծրագիր կամ մտահոգություն չունենք 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ կապված։ Մենք սերտ գործընկերային հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ՝ հաստատվել են տնտեսական և քաղաքական կապեր», - հավելել է վարչապետը։

Դիտեք նաև՝ 

Փաշինյանը հիմա էլ հայտարարում է` նախնական որոշում կա փոքր մոդուլային ատոմակայան ունենալու

Մեր փորձագետների գնահատականով մեզ անհրաժեշտ է ունենալ փոքր ատոմակայան, Լեհաստանում դիվանագետների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետը։
 
«Հիմա այդ հնարավորությունը քննարկում ենք ԱՄՆ–ի Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի Հարավային Կորեայի հետ։ Դեռևս վերջնական որոշում չունենք»,–ասաց նա։

***

«2024 թվականին քանի որ բազմաթիվ քննարկումներ եղան, թե արդյոք ճիշտ ճանապարհ է որդեգրել խաղաղության քաղաքականություն, մեր երկրում ես հրապարակավ հայտարարեցի, որ իմ գնահատականն այն է, որ մենք պետք է կանգ առնենք և դադարեցնենք Ղարաբաղյան շարժումը: Գիտեք, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումից»,- Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը: Շարունակելով խոսքը՝ նա ընդգծել է. «Ես ասացի՝ որպես ՀՀ վարչապետ կայացնում եմ նման որոշում՝ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը: Ես դա ասացի որպես անձնավորություն, ով ՀՀ վարչապետ դարձել է ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում: Ես կոչ արեցի մեր ժողովրդին ոտքի կանգնել և մեր կառավարությունը հեռացնել իշխանությունից հեղափոխության միջոցով, եթե իրենք համաձայն չեն Ղարաբաղյան շարժման ավարտին: Բայց մինչև հիմա ես ՀՀ վարչապետն եմ և ուստի ՀՀ ժողովուրդը որոշել է հեղափոխություն չիրականացել»:

***

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Հանդես գալով ելույթով՝ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ մասնավորապես նշելով․ «Հիմա շատ կարևոր է ընդգծել, որ 2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան զոհեր՝ հայկական և ադրբեջանական զորքերի միջև հրաձգությունների պատճառով՝ սահմանային շրջաններում: Եվ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում, խաղաղությունը հիմա հետազոտվում է․․․ Մենք չենք ունեցել խաղաղություն, և հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչպիսին է այն։ Այժմ մենք ունենք իրական խաղաղություն, չունենք հրաձգություն սահմանամերձ շրջաններում, չունենք որևէ լարվածություն, և անգամ ունենք առևտուր Ադրբեջանի հետ․․․ Եվ խաղաղությունը հիմա կառուցման փուլում է․․․ Ես փորձում եմ ներկայացնել մեր ժողովրդին, որ այժմ մենք ունենք խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է ամրապնդել, ինստիտուցիոնալ դարձնել, և դրա համար մեզ անհրաժեշտ է շարունակաբար ջանք գործադրել, քանի որ խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ»:

***

«Խաղաղության, կայունության համար ընդհանուր տնտեսական շահը կարող է ավելի ուժեղ գործոն լինել, քան նույնիսկ համաձայնագրերը։ Իհարկե, տնտեսական գործոնները հիմնաված են երկու երկրների քաղաքական կամքի վրա, ավետիսն այն է, որ մենք տեսնում ենք, որ տնտեսական գործընթացները շրջանցում են քաղաքականությունը, ինչը մեր տեսանկյունից ամրապնդում է խաղաղության զգացողությունը»,- Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ՝ խաղաղության և կայունության ամենաուժեղ գործոնը որևէ տարածաշրջանում կարող է լինել փոխկախվածությունները, միգուցե ներքին քաղաքական կյանքի իմաստով դա հաճելի եզրույթ չէ, և ես դա զգում եմ, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ փոխկախվածություններն ավելի հուսալի գործոններ են։ Ուստի ԹՐԻՓՓ ուղին և տարածաշրջանային տրանսպորտի և հաղորդակցության բացումը, իհարկե, կամրապնդեն խաղաղությունը մեր տարածաշրջանում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին