Planet Doc-ը ներկայացրել է վավերագրական ֆիլմ Հայաստանի մասին` այն վերնագրելով «Հայաստան` Նոյի հայրենիք»:
Հայաստան կատարած այցելությունից հետո, ֆիլմի հեղինակները`մեր երկիրը համարել են Եվրոպայի ամենահետաքրքրաշարժ վայրերից մեկը, ավելին`նրանք հիացել են հայ ժողովրդի հաստատակամությանբ, օրինակելի հոգևոր ուժով, որի շնորհիվ էլ պահպանվել է հայերի հազարամյակների քաղաքակրթությունը: