Արդեն տեղեկացրել ենք, որ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը Դանիայում է, և համացանցում հասանելի է նրա եվրատեսիլյան առաջին փորձերը:
Սակայն նախքան մեկնելը նրա կողմից մրցույթ էր հայտարարվել, որի կանոնների համաձայն` մինչև մայիսի 5-ը Արամ MP3-ի պաշտոնական էջին ցանկացած զույգ կարող է ուղարկել իրենց համբույրի լուսանկարը:
Այսօր արդեն Արամ MP3-ի ֆեյսբուքյան էջում կարող ենք բազմաթիվ զույգերի լուսանկարներ տեսնել, սակայն ամենաքննարկված լուսանկարներից մեկն այս երիտասարդ տղաների համբույրն է: Թեև տղաները մրցույթին վերաբերվել են հումորով, սակայն, ինչ խոսք, մեր փողոցներում տղաների կողմից նման «իսկական հայկական համբույրի» տեսարանի հաճախ կարող ենք հանդիպել: