▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ օլիգարխները ՝ Սեն-ժան-Կապ-Ֆերայում. «Հրապարակ»

«Հայ օլիգարխներն այս օրերին իրենց ամառային հանգիստն անցկացնում են Ֆրանսիայի գողտրիկ և թանկարժեք քաղաքներից մեկում՝ Սեն-ժան-Կապ-Ֆերայում։ Այն գտնվում է հայ պաշտոնյաների սիրելի Մոնակոյի հարևանությամբ։ Մեզ հայտնի դարձավ, որ միլիարդատեր, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի 50-ամյակը տոնել են հենց այդ քաղաքում գտնվող ծովափնյա շբեղ վիլլաներից մեկում։ Նման շքեղ վիլլա երևի միայն ֆիլմերում ենք տեսել՝ այգիներով, պալատներով, թանգարաններով, հյուրանոցով, ռեստորանով։ «Տաշիր գրուպի» լրատվական ծառայությունից Սամվել Կարապետյանի տարեդարձը տոնելու վերաբերյալ որևէ մեկնաբանություն չտվեցին, մեր հարցին ի պատասխան ասացին, որ բիզնեսի հետ կապ չունեցող հարցերին չեն պատասխանում։

 

Մեզ հաջողվեց ճշտել, որ միլիարդատիրոջ տարեդարձին մասնակցել են նրա սանիկ, օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, հոբելյարի եղբայր Կարեն Կարապետյանը, այլ պաշտոնյաներ։ Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ էր մեկնել հանգստի, ընտանիքի հետ հանգստանում էր Շվեյցարիայում, որտեղից էլ միացել է ընկերներին։ Երեկ՝ օգոստոսի 19-ին, արտերկիր, մասնավորապես՝ Ֆրանսիա, հանգստի է մեկնել նաև Ծառուկյանի խնամին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ զավակների ու թոռների հետ։ Ի դեպ, օգոստոսի 19-ին Լֆիկի տարեդարձն էր, նրա 47-ամյակն էլ նշել են Մոնակոյում։ Այս «վոյաժները» չուզողների և, մասնավորապես, լրագրողների աչքից հեռու պահելու համար օլիգարխները մեկնել են տարբեր ուղղություններով, տարբեր օրերին, վերադարձը ևս կլինի տարբեր օրերին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին