«Օրեր առաջ մահացած 81-ամյա Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի անվան շուրջ մեծ սկանդալ է առաջացել Ֆրանսիայում: Ֆրանսիական leprogres.fr–ը գրեք է, որ 2013 թ. բողոք է ներկայացվել արքեպիսկոպոսի դեմ. վերջինս մեղադրվել է սեքսուալ ոտնձգությունների և բռնաբարության մեջ, որոնք իրականացվեք են 1990 թ. Երուսաղեմի Հայկական վանքում, որտեղ պաշտոնավարել է բարձրաստիճան հոգևորականը։ Տուժողը, որը ծագումով լիբանանցի է, անունը՝ Հրայր, այդ ժամանակ եղել է 13 տարեկան, հավաստիացնում է, որ հարկադրված օրալ սեքս է կատարեք արքեպիսկոպոսին և ենթարկվել է այլ սեռային բռնությունների։ 2015 թ. արքեպիսկոպոսի դեմ ներկայացվել է մեղադրանք և հարուցվել քրեական գործ, որը 2016-ին ուղարկվել է դատարան։ Առաջիկայամ սպասում էր դատավարությանը։ Հրայրը մեղադրել է նաև երկու այք բարձրաստիճան եկեղեցականների Երուսաղեմի հայկական վանքից, որոնց կողմից ենթարկվել է սեքսուալ բռնությունների մինչև իր 19 տարեկան դառնալը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։