▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ գրականություն առարկայի ծանծաղամիտ դերձակները գտել են պատերազմը դպրոցում հաղթելու ամենակարճ ուղին

Բանասիրական գիտությունների թեկնածու Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ապաշնորհ դեֆիլե. Հայ գրականություն առարկայի ծանծաղամիտ դերձակները գտել են պատերազմը դպրոցում հաղթելու ամենակարճ ուղին

Հանրային քննարկման է դրվել ինչ-որ աշխատանքային խմբի կողմից հավանաբար կորոնավիրուսային ազդեցությամբ պայմանավորված, դիմակով, ակնոցով և տեքստից 2 մետր սահմանային հեռավորություն պահած մի նախագիծ, որի արդյունքում Հայ գրականություն առարկայից հանվել է Հայ բառը, մնացել է միայն գրականությունը: Ուսումնասիրելով ներկայացվածը տեքստի, ձևի, բովանդակության առանձնացման հմտությունների հորձանուտում`պարզ է դառնում, որ մեգամասնագետները փորձել են ստանալ ժամանակակից ինչ-որ բան, բայց արդյունքում ստացել են Սոֆյա ռոբոտի թողած այժմրոպեական տպավորությանը զիջող տեքստ, որը եթե հստակ հեղինակներ չունենար, կթվար, թե ստեղծվել է արհեստական բանականության կողմից որպես անտաղանդ երևաժշտության փոխարինող բառակույտ:

Այս ամբողջի արդյունքում մարդիկ ոչ միայն դասական հեղինակներին իսպառ հանել էլ դպրոցական դասագրքերից, այլև հանել են իրենց պատկերացմամբ ԱՆԳԻՐ անելը, որովհետև բանաստեղծության հետ ըստ իրենց աշակերտը կարող է ամեն ինչ անել վերլուծելու շրջանակներում, անգամ առանձնացնել դրա հեղինակին ու նարատորին, բայց արտասանել, ասմունքել չի կարող, այլ ընդամենը` ՎԱՐԺ ԿԱՐԴԱԼ: Թե ինչ ուսումնասիրությունների արդյունքում են տվյալ նախագիծ մշակողները հանգել եզրակացության, որ ավարտվել է դասականների դարաշրջանը, անհայտ է, բայց մեջբերեմ, թե ոնց են դա բացատրում. « Արդի աշխարհում տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջև: Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով: Ահա այդ է պատճառը, որ հանրակարթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսուցումը և ուսումնառությունը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունեն»: Չեմ կարող ենթադրել, բայց կարելի է կռահել, որ նման համարձակ աշխարհայացքի ձևավորման հիմնական մեղավորը ինտերնետը կլինի ու հատկապես ֆեյսբուքը: Ու մարդիկ տեղի տալով մեքենայացման ու ռոբոտացման անվիճելի գոյությանը` չեն էլ փորձել գոնե մարտահրավեր նետել, այլ որոշել են ապագա սերունդը հարմարեցնել ռոբոտների ու մեքենանաերի տիրապետությանը` երկրպագելով նորօրյա աստվածոթւյուններին: Բայց նրանց ստեղծածը նայելով` հասկանում ես, որ ռոբոտը հաղթել է, ու այստեղ էական չէ, ռեբոտը ռոբոտ փոշեկուլ է, թե անօդաչու թռչող սարք կառավարող մեքենա: Ապացուցված է, որ պատերազմները հաղթում են դպրոցում` երեխաներին տալով քո ուզած առարկաների քո ուզած մեկնաբանություններն ու աշխարհայացք ձևավորելով: Ուզում եմ հասկանալ, այս մարդիկ ինչ պատերազմ են հաղթել միանգամից ու ինչի են համարում կրթության հեղափոխության առաջամարտիկներ: Այն որ տարիներ շարունակ դասագրքերի հեղինակների, համահեղինակների մաֆիա է գործել, մարդիկ մի ապուշություն երկնե , անունը դասագիրք են դրել, վրան էլ որևէ վարչության պետի անուն են ճպացրել համահեղինակի իրավունքով, միլիոններ են գրպանել նորություն չէ: Այն որ դասագրքերի հեղինակ համարվողներն իրենց ծանծաղամիտ ու տկարամիտ նեղճակատ համակուրսեցիների գրական թոթովանքները հրամցրել են որպես դասագրքային ճշմարտություն, ստիպել են չհանգավորված ու անիմաստ հիմարություններն անգիր սովորել, դա էլ է փաստ, բայց հիմա ինչ են ուզում, հիմա ինչն են վերացնում, կոռուպցիա՞ն, դեբիլացման ֆունկցիա՞ն, ինչո՞վ են ինչի՞ դեմ են պայքարում, ու՞ր են մեր հեղինակներըը: Այս նախագծում չկա հայրենասիրական ու հայապահպանության խորքայնություն, հպանցիկ, երկու օրում գրված նեղմիտ մի բան է, որը ոչ միայն անհարմար է դնել հանրային քննարկման, այլև առհասարակ անհարմար է համարվել դրա համահեղինակը: Ինչ են ուզեցել ասել, ներկայացնեմ հերթականությունը:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ վերջնարդյունքում 7-րդ դասարանի երեխան պետք է հասկանա և վեր հանի տեքստի գլխավոր գաղափարը, մեկնաբանի՝ հիմնվելով գրական օրինակների վրա։8-րդ դասարանի երեխան պետք է հասկանա և վեր հանի տեքստի գլխավոր գաղափարը /գաղափարները/, ինչը պետք է անի նաև 9-րդ դասարանի երեխան: Լավ հիմա հարց, ինչի պետք է 7-րդ դասարանցին հիմնվի գրական օրինակների վրա, հետո 8-ում, 9-ում մոռանա հիմնվելու պահը ու յոլա գնա միայն գաղափարը հասկանալվւ ու վեր հանելու վրա աշխատի:

ՁԵՎԻ ՄԱՍՈՎ 7-րդ դասարանի երեխան կյանքից և գրականութ յունից պետք է առանձնացնի կոնֆլիկտի տարբեր ձևեր։ 8-ում պետք է գտնի «տեքստը տեքստում» ձևը այլ տեքստերում, զուգա հեռներ տանի մուլտֆիլմի, ֆիլմի հետ: Իսկ ահա 9-ում . զուգահեռներ տանի գրականության և մուլտ ֆիլմի, ֆիլմի պատմողների դիտանկյունների միջև: Ուրեմն հարգելի նման մտքեր հղացողներ, ըստ Ձեր տրված ծրագրի երեխան 7-րդ դասարանում պետք է անցնի Սիլվա Կապուտիկյանի «Քելե լաո» բանաստեղծությունը և քանի որ դրա հիման վրա մուլիիկ չի նկարվել, ուստի մուլտիկի պահը պետք է ապահովվի 8-ում և 9-ում, որովհետև հենց այդ դասրաններում է անցնելու էլի ըստ ձեր ծրագրի «Սասունցի Դավիթ» համահավաք բնագիրը, որին զլացել եք էպոս կոչել, կամ գոնե «Սասնա ծռեր», բայց արդեն հասկանալի է , թե ինոչւ հենց Սասուցի Դավբիթ, քանի, որ դրա մուլտիկը կա, ամեն ինչ այստեղ առավել քան հասկանալի է:

ՏԵՔՍՏԻ ՍՏԵՂԾՈՒՄ 7-րդ դասարանցին պետք է կարդացած ստեղծագոր ծություն ներից ընտրի հերոսներ/կերպարներ և հորինի վերջիններիս բնավորությունն արտա հայտող խորհրդանիշեր (կենդանի, իր, գույն և այլն): 8-ում կարդացած ստեղծա գործություններից ընտրի պատմողներ (նարատորներ) և ստեղծի վերջիններիս բնավորությունն ու արտաքին հատկանիշներն արտահայտող նկարագրություններ: Իսկ արդեն 9-ում կարդացած ստեղծագոր ծությունների համար հորինի նոր վերնագրեր: Լավ ասենք ինչի եք ուզում 7-րդ դասարանից հետո դեգրադացնել սերունդը, եթե օրինակ 7-ում երեխան «Քիչ ենք, բայց հայ ենք»-ը կարդալով իր երևակայության սահմաններում կկարողանա հային համեմատռել կենդանիներից օրինակ ոտքերը պոկած շան հետ, իրերից ասենք մեխի հետ, իսկ գույներից օրինակ եսիմ էդ մեկն էլ դուք ասեք ինչի հետ, ապա 8-ում պետք է միայն արտաքին հատկանիշները նկարագրի, օրինակ ինչ էին հագել, իսկ 9-ում էլ ասենք «Քաոս»-ի վերնագիրը փոխի դնի «Սպունգ Բոբից առաջ» ու դրանով գործը արված համարի: Վատ չեք մտածել, իրականում շատ ճիշտ ուղու վրա եք, ետ չնայեք միշտ առաջ:

Նույնը մտապատկերի դեպքում է, օրինակ 9-ում երեխայի դիզայներական թաքնված տաղանդի ի հայտ գալու աստեղային ժամն է, երբ պետք է առաջարկի գրքի շապիկի նոր ձևավորում: Ուզում եմ հուսալ, որ նման եզրահանգման չեք եկել բնավ մայրաքաղաքի որևէ նարգիլեանոցում հետմիջօրեի նիրհը վայելելու ընթցաքում, երբ ձեր գեղագիտական անդորրը խանգարել է անճաշակ ձևավորված մենյուն:

Նաև կարոր նախապայման եք համարում իր կողքին ապրող գրողների ճանաչումը, վիճելի է իհարկե, բայց դուք ավելի փորձառու եք, մի բան գիտեք, որ ասում եք: Լավ էդ դեպքում մի հարց, եթե թույլ կտաք, ՊՈԴՔԱՍՏ նկարելը որն է, գրականության ուսուցիչը ասելու է երևի. «Բացեք տնային աշխատանք պոդքաստները, տեսնեմ, ով է լավ ռեժիսուրա դրսևորել, եթե չես արել պոդքաստը, դրա փոխարեն գլուխդ էր պետք մոռանալ»:

Բա լավ, ասենք Հայ գրականությունը Ձեզ խամնագարում էր, որոշեցիք համաշխարհային գրականության ձեր ճաշակով ընտրված պատառիկները մարագարտի տեղ լցնել դասագրքերում, բա էդ դեպքում Համաշխարհային գրականության լոկոմոտիվ Ռուս գրականության գոհարներից ինչու մի երկու հատ արանքները չեք խցկել: Ասենք Տոլստոսյը ինչ պակաս գրող էր, կամ հլը հիշեք, էլ, ով կար, որ իր գործերի վրա համ մուլտիկներ կան նկարած համ կինոներ: Ես հավատում եմ Ձեր ուժերին, լայնախոհությանն ու զարգացածությանը: Լիահույս եմ, որ տեքստի տառային վրիպակները միայն կուղղվեն, իսկ նման գաղափարական բարձր բովանդակոթյունը կմնա անսասան համարյա Արարատի պես, ի դեպ դա էլ կարող են մոռանալ, ինչպես որ ըստ ձեր գրածի չեն էլ իմանա, որ Մայր Արաքս է եղել, քայլամոլոր գնացել է, էլի լիքը օգտակար բաներ է արել, թե' որպես հեղինակ, թե' որպես նարատոր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին