Թե կյանքում, թե երգարվեստում երբեք չեմ մոռացել, որ Հայ եմ, որ ունեմ պատմություն, անջնջելի ցավ, Հաղթանակ, որ դեռ պիտի վերադառնա,-գրել է երգիչ Արման Հովհաննիսյանը սոցիալական ցանցերի իր էջում՝ ներկայացնելով հատված Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված երգից և այդպիսով արձագանքելով Վարդան Ղուկասյանի կոչին։
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը հորդորել և պահանջել էր Հայաստանում և Սփյուռքում ապրող մտավորականներին և շոու բիզնեսի ներկայացուցիչներին՝ իրենց քննադատությունն, արձագանքը և խոսքը հնչեցնել Հայոց ցեղասպանության մասին՝ Փաշինյանի կողմից հնչեցրած մտքերին, որ նա հնչեցրել Շվեյցարիայում ապրող հայերի հետ հանդիպմանը։