▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ բլոգերը փողի համար ծիծաղի առարկա է դարձրել հարազատ հորն ու մորը

ՕրագիրՆյուզ-ը գրում է․ «Հայ բլոգեր Հայկ Մկրտչյանը վերջին շրջանում գովազդային իր հոլովակներում սկսել է շատ հաճախ օգնության կանչել ծնողներին։

Օրեր առաջ բլոգերը սոցցանցի իր հարթակներում հերթական գովազդային հոլովակը հրապարակեց, որը, համեմատած այլ հոլովակների հետ, ավելի ակտիվ արձագանքի արժանացավ։ Մի կողմ թողնելով հոլովակի մասնագիտական վերլուծությունը, պարզից էլ պարզ է, որ նման ակտիվության պատճառը ոչ թե գովազդվող պրոդուկտն էր կամ արտասովոր մտահաղացումը, այլ պարզապես գովազդում ծնողներին ծիծաղի առարկա դարձնելու հանգամանքը։

Խոսքը թթվասերի գովազդի մասին է, որ որտեղ Հայկ Մկրտչյանի հայրն ու մայրն են միայն մասնակցում։ Հայրը նախընտրում է ցանկացած սնունդ միայն թթվասերով ուտել, իսկ վերջում, զոհ գնալով դիտարժանությանը, որոշում է թթվասերով «ուտել» նաև կնոջը։

Հոլովակների մեկնաբանություններում դրական կարծիքները շատ են, շատերի կարծիքով Հայաստանում արտադրված լավագույն գովազդն է վերջապես հայտնվել։ Բայց հանուն արդարության պետք է նշել՝ դիտումների և փողի համար ծնողներին ծիծաղի առարկա դարձնելն ամենևին էլ գեղեցիկ երևույթ չէ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին