▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ «Արթուր-եղբայրները» խարդախություններ են անում Մալդիվներում

Արթուր Սարգսյանն ու Արթուր Մարգարյանը, որոնք նախկինում ներգրավված են եղել Քենիայում ծագած սկանդալի մեջ, այժմ էլ գործարքներ են անում Մալդիվներում եւ անգամ կապեր ունեն տեղացի քաղաքական գործիչների հետ:

Նյուզ.am-ն է գրում ու նշում, որ ինչպես հայտնի է դարձել տեղական haveeru.com կայքին, անցած տարվա հոկտեմբերին, «Արթուր եղբայրները «Artur Brothers World Connections» անվանումով ընկերություն են հիմնել: Ընկերության գործունեությունը բազմազան է` զվարճանքներ, անշարժ գույք, անվտանգություն, կազինո, աբվտոմեքենաների վաճառք, հյուրանոցների բիզնես եւ այլն: Կայքի տվյալներով` «եղբայրները» Մալդիվներում ներդրումներով զբաղվում են հոկտեմբերից:

Եղբայրներին լուսանկարել են ավտոարշավի ժամանակ զբոսաշրջության նախարար Ահմեդ Ադեեբի եւ պաշտպանության նախարար Մոհամեդ Նազիմի հետ:

Ներգաղթի վարչության աղբյուրները հաստատել են, որ Արթուրները բնակվում են մայրաքաղաքից ոչ հեռու: Հրապարակման հայտնվելուց հետո պաշտպանության նախարար Մոհամեդ նազիմը հերքել է, թե ծանոթ է նրանց հետ:

Նախկինում «Արթուր եղբայրները» մեղսակից են եղել Քենիայում ծագած թմրասկանդալին: Սակայն տարօրինակ ձեւով նրանց հաջողվել է հեռանալ երկրից: Որոշ տվյալներով, նրանք լուրջ կապեր ունեին Քենիայի կառավարության ազդեցիկ պաշտոնյաների հետ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին