▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ Առաքելական Եկեղեցին շատ կարևոր դեր է խաղացել Հայաստան-Հունգարիա կապերը վերահաստատելու գործում

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն մեծապես կարևորեց Հայ Առաքելական Եկեղեցու դերը  Հայաստանի և Հունգարիայի միջև որոշակի ժամանակահատված խզված դիվանագիտական կապը վերականգնելու հարցում:  Սիյարտոն այս մասին ասաց Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

«Այս այցելությունը այժմ վերջակետ է դնում այն տասնամյակին, երբ մեր երկու երկրների միջև ընդհանրապես դիվանագիտական կապեր, շփումներ չկային»,-ասաց Հունգարայի արտգործնախարարը:

2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին: 2022թ․դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին