▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ Ադրբեջանական սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է մայիսի 1-ին կորած զինծառայողի դին

Արփա գետի երկայնքով հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները և զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս մայիսի 11-ին, ժամը 18.03-ի սահմաններում սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հայտնաբերել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանը ժամը 18.00-ի սահմաններում գնացել է Արփա գետի ուղղությամբ և ըստ նախնական վարկածի ընկել է գետը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին