▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակ զբոսայգու բարձունքից ցած նետված աղջիկը 19 տարեկան էր

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ դեկտեմբերի 22-ին Հաղթանակ զբոսայգու բարձունքից ցած նետված երիտասարդ աղջկա գործով:

Ինչպես արդեն հաղորդել էինք,  այսօր` ժամը 15.30-ի սահմաններում,  մոտ 20 տարեկան քաղաքացին Երևանի Սարալանջի պողոտայում` «Արագիլ» ռեստորանի մոտակայքում, փորձում է ինքնասպան լինել: Ավելի ուշ, աղջիկը իրեն նետել էր բարձունքից:

Դեպքի վայր ժամանած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները շտապօգնության բրիգադի հետ Սարալանջի ժայռաբեկորների տակ ընկած աղջկան պատգարակով տեղափոխել էին թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:

Դեպքի հետ կապված մանրամասներ է հաղորդում shamshyan.com կայքն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվել է, որ այդ աղջիկը Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ 19-ամյա Ջեմա Բ.-ն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին