▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակ կամրջի վրա կանխվել է բանկերից մեկի կառավարչի 26-ամյա որդու ինքնասպանության փորձը

Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվել։

Պարեկները, փրկարարները և մի քաղաքացի, ով այդ պահին եղել է Օպել մակնիշի ավտոմեքենայով, մեծ դժվարությամբ կարողացել են այդ միջին տարիքի տղամարդուն դուրս բերել վտանգավոր եզրագծից անվտանգ վայր, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժին։

Տղամարդը Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 26-ամյա Ա. Ա-ն է, ով այնուհետև ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճան։ 

Ա. Ա-ի հայրը Հայաստանում հայտնի բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչ է, հորեղբայրը նույնպես Հայաստանում հայտնի բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչ է, պապն էլ նախկին գյուղապետ է։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին