Երեկ հերթական արտառոց դեպքն է գրանցվել ռուսական պետական Russia Today հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Անգլալեզու այս հեռուստաալիքի հաղորդավարուհի Լիզ Վալը ուղիղ եթերում հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակել աշխատանքը ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ալիքով, որն արդարացնում է նախագահ Պուտինի գործողությունները։
Երեկվա եթերում Լիզ Վալն ասել է, որ հրաժարվում է իր աշխատանքից այդ եթերից անմիջապես հետո, քանի որ չի ցանկանում «սպիտակեցնել» Պուտինին։
Նա ասել է, որ հպարտ է, որ ամերիկուհի է և հավատում է ճշմարտության տարածման անհրաժեշտությանը։