Հաղորդավար, ռեժիսոր Գոռ Պետրոսյանն ու հաղորդավարուհի Մերի Ներսիսյանն իրենց զավակների հետ մասնակցելու են ԵրևանՏարազֆեստ փառատոնին. նրանք մինչ այդ Տերյան մշակութային կենտրոնում լուսանկարվել են հայկական տարազներով:
Հիշեցնենք, որ ԵրևանՏարազֆեստ2018 միջոցառումը կանցկացվի օգոստոսի 4-ին, Հյուսիսային պողոտայում:
Փառատոնը զբոսաշրջային բաղադրիչ պարունակող փառատոներից է, որն ամեն տարի իրականացվում է քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի կողմից: