▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավատս չի գալիս, որ այդքան համարձակություն ունեցա… Ռոզա Դավթյանի խոստովանությունը

Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը նշանադրվել է։

Տևական ժամանակ սիրելի ունենալու լուրը գաղտնի պահելուց, այնուհետև նշանադրության փադտը թաքցնելուց հետո դերասանուհին  հանդես եկավ բացառիկ նորությամբ և նշեց, որ նշանադրվել է:

Ինչպես ինքն է նշում` հավատը չի գալիս, որ համարձակություն է գտել ու կիսվել լուրով: Դերասանուհու խոսքով` ասես երազ լինի:

Նշենք, որ  օրեր առաջ էլ Ռոզան ինստագրամյան իր էջում հանդես էր եկել էմոցիոնալ  նոր գրառմամբ՝ ցիտելով աշխարհահռչակ Ստեֆան Ցվայգին։

«Ես ընդամենը 18 տարեկան էի, և չգիտեի, որ անհագ հետաքրքրասիրությունս, որով ես հետևում էի քեզ, սեր է։ Միայն երեխաները կարող են պահել իրենց մեջ կիրքը, մյուսները իրենց զգացմունքները պատմում են ընկերուհիներին, խլացնում են սիրելիին խոստովանություններով, որովհետև նրանք հաճախ են լսել ու կարդացել սիրո մասին և գիտեն, որ սիրուց չի լինում փախչել»,- նշել էր դերասանուհին։

Հավելենք, որ Ռոզան դեռևս խուսափում է ցույց տալ, ընտրյալի դեմքը։

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին