a1plus.am-ը գրում է. Պարտադիր սոցվճարից հաժարվելու դիմում ներկայացնելու համար ֆիննախի սահմանած ժամկետը լրանում է վաղը՝ օգոստոսի 20-ին։
Նախարարությունը նաեւ դիմումի ձեւն է հրապարակել, սակայն դրանից հաշվապահները չեն կարողանում օգտվել՝ համակարգի ծանրաբեռնվածության պատճառով։
Դեմ եմ նախաձեռնության անդամ, գործող հաշվապահ Մանե Թանդիլյանը այս իրավիճակը բնութագրում է մեկ բառով՝ խայտառակություն:
Ստեղծված իրավիճակը Մանե Թանդիլյանի կարծիքով եւս մեկ անգամ ապացուցում է, որ համակարգը պատրաստ չէ, գտնվում է բարձիթողի վիճակում, այն պարզ պատճառով, որ նման ռեֆորմները մեկ օրում կյանքի չեն կոչվում եւ լայն քննարկումների կարիք ունեն;
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները չեն պատրաստվում պարտադիր սոսցվճարներից հրաժարվելու դիմում գրել;
Իսկ Ֆինանսների նախարարությունը մեզ հետ հեռախոսազրույցում պարզաբենց, որ դիմումների վերջնաժամկետը մինչեւ դեկտեմբերի 25-ն է եւ իրենց, նույնիսկ հայտնի չէ, թե որտեղից է շրջանառության մեջ դրվել օգոստոսի 20-ը, պարզապես այստեղ մեկ այլ խնդիր կա. «ինչքան ուշ դիմես, մինչեւ այդ կկատարվեն վճարներ ու միեւնույն է այդ կատարվածն էլ հետ կգանձվի, ուշ դիմելու խնդիրը մարդուց է կախված, ով հասցնի, թող շուտ դիմի»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում