▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարկայինը ստուգումներ է անցկացնում «ՍԱՍ» և «Նոր զովք» սուպերմարկետների ցանցերում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը դեռևս ապրիլի վերջից սկսել Է ստուգումներ անցկացնել սուպերմարկետների երկու՝ «ՍԱՍ» և «Նոր զովք» ցանցերում։ Հիշեցնենք, որ «ՍԱՍ»–ը պատկանում Է Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանին։ «Ժողովուրդը» ՊԵԿ-ից փորձեց պարզել, թե նշված սուպերմարկետների ցանցում ինչ ստուգումներ են անցկացվում։ ՊԵԿ-ից պատասխանում ասվում Է. «Նշված սուպերմարկետներում ներկա պահին պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներ չեն անցկացվում։ Դրանցում, ինչպես նաև Երևանի խոշոր խանութներում, ապրիլին իրականացվել և իրականացվելու են ընթացիկ հարկային հսկողական աշխատանքներ։ Ի տարբերություն պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներին՝ ընթացիկ հարկային հսկողական աշխատանքները նպատակ ունեն ուսումնասիրելու խանութների կողմից ՀԴՄ-ների կիրառության, աշխատողների թվաքանակի, գների և շրջանառությունների ճշգրտման հարցերը»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին