▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգելի Սեյրան Օհանյան, բա ձեր զինվորին ո՞ւր եք թողնելու

2013 թ.-ի դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատի կողմից լրիվ առողջ ճանաչված Սուրիկ Հովհաննիսյանին զորակոչել էին բանակ ու հիմա՝ մեկ ամիսը դեռ չլրացած, լրիվ հիվանդ երեխա են հետ ուղարկել Արցախից: Հարգելի Սեյրան Օհանյան, Դուք տեղյա՞կ եք, որ երեխան հենց հիմա գտնվում ա 3-րդ Մասիվի հիվանդանոցում, որտեղ Հիպոկրատի երդում տված բժիշկները, ավարտելով իրենց զննումը, զինվորին դուրս են գրել ու հանել են միջանցք, ով ամեն րոպե կարող է նոպա ունենալ: Իսկ Կենտրոնական հոսպիտալից ասում են, որ հիմա տրանսպորտ չունեն զինվորին տեղափոխեն իրենց մոտ հոսպիտալ, դա կանեն միայն առավոտյան: Հարցցցցցցցց, բա էդ երեխեն գիշերն ո՞ւր ա մնալու: Բա ձեր զինվորին ո՞ւր եք թողնելու: Էս խմորը շատ ջուր կվերցնի հլը:

Կիլիկիա Հայաստան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին