Լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուշիս… Պատմաբան Արթուր Եղիազարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօրվանից Շուշի բնակության համար տեղափոխած ադրբեջանցի փախստականներ, որպես բարի կամքի դրսևորում, տեղեկացնում եմ, որ վաղ թե ուշ՝ էլի հեռանալու եք Շուշիից։ Առաջին անգամ 1752 թվականին Շուշի ոտք դրած թրքախոս կովկասյան թաթարների, սարըջալլուների հետնորդներ և թրքացած քրդեր, իմացեք, ինչ ներդրում էլ անեք, ինչ ֆինանսական միջոցներ ծախսեք ու անշարժ գույք ձեռք բերեք Շուշիում՝ այդ ամենը ժամանակավոր բնույթ ունի, այդ ամենը վստահաբար կորցնելու ու կրկին հեռանալու եք, եթե հեռանալը հաջողվի։ Դուք օտար ու անկոչ տարր եք Հայոց Հայրենիքում, մի դարձեք Ալիևի ու Էրդողանի ուտոպիական պանթուրքական ու նեոօսմանյան խաղերի գործիք ու ապագա զոհ։ Եղեք տեղեկացված։ Հետագայում չասեք, թե ինչու մի կես բերան չտեղեկացրեցիք։ _________________________ Հ.Գ. Այն անձիք ու լրատվատեղեկատվական միջողները, որոնք կարող են թուրքերեն ու ադրբեջաներեն թարգմանել, կառաջարկեի, որպես ի գիտություն թյուրքախոսների, սա տարածել։ |