«ԱԺ պատգամավորներն արտաքին հարաբերությունների օտարերկրյա գործըկերների շփման ընթացքում անառարկելիորեն միասնական են դառնում երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցին: Հունվարի 31-ին հրեշավոր դեպք է տեղի ունեցել Բերձորում և դա հարված է Արցախի պետականությանը: Այսօր , դեպքի կապակցությամբ պատասխանների է սպասում և առաջարկում եմ քննարկել ԱԺ պատգամավորներից ներկայացուցչական պատվիրակություն ստեղծելու հարցը, որը մեկնի Ստեփանակերտ, քննարկի տեղի ունեցածը»,-այսօր՝ ԱԺ 2015թ. անդրանիկ նստին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ Արցախի պատկան մարմինները այդ հարցով զբաղվում են: