Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալեն Դելոնի մասին շատ են գրում` թվարկելով նրա մարդկային օրինակելի հատկանիշները: Գնահատելի է, որ առնական գեղեցկություն կրող այս մարդը նույնքան գեղեցիկ էր իր հոգով:
Նպատակս չէ նրա առաքինությունների կամ կինոարվեստի մեջ ուեցած ձեռքբերումերի բնութագրությունը, որն իրականում վեր է ուժերիցս:
Հայ հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել նրա` Հայաստանում եղած ժամանակ իր վարքի մի դրսևորման վրա:
Մամուլի ասուլիսի ժամանակ նա դիտողություն արեց հայ լրագրողներին, որոնք հարցերը ֆրանսերեն էին տալիս` զարմացած հարցնելով, թե ինչու հայերեն չեն հնչում դրանք: Այնուհետև ընթացքում հասկացավ, որ լրագրողների մի մասը հարցերը ռուսերեն է տալիս, դարձյալ դիտողություն արեց...
Չգիտեմ` այդ լրագրողները դասեր առա՞ն իրենց հայկական հայրենասիրության դասեր տված Դելոնից, թե՞ ոչ, բայց եթե դասեր առած լինեին, հազիվ թե այսօր շարունակեին մեր լսողությունը լլկող իրենց վայրենախոսությունը:
Ահա ի թիվս այլոց` ինձ համար գնահատելի է այս համբավավոր ֆրանսիացու վերաբերմունքը մեր` ստրկահաճությամբ լիաթաթախ իրականությանը...»։