▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականները «ձեռ են առնում». «ՀԺ»

«Մեր տեղեկություններով, Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցում ՀՀԿ-ն հայտնվել է փակուղու առաջ: Բանն այն է, որ իշխանական վերնախավում որոշվել է այս անգամ էլ պաշտպանել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

Սակայն խնդիրն այն է, որ վերևներում հասկացել են՝ իրենց ցուցակը գլխավորելու է ոչ միայն Հանրապետականի անդամ չհանդիսացող, այլև նախկինում «Օրինաց երկիր», այնուհետև՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամ եղած և այդ կուսակցությունները լքած մեկը:

 

Հանրապետականում հիմա քննարկում են հարցը, թե ինչպես անեն, որ այս խնդիրը հնարավորինս մեղմ լուծվի:

 

Քննարկվում է մի քանի տարբերակ՝ Գյումրիում սեպտեմբերի 18-ին նշանակված քաղաքապետի ընտրություններին դաշինքով մասնակցելու հնարավորությունը, քանի որ այդ դեպքում Սամվել Բալասանյանը կգլխավորի ոչ թե ՀՀԿ-ի, այլ դաշինքը ցուցակը: Չի բացառվում, որ ՀՀԿ-ում որոշեն, որ Սամվել Բալասանյանն այս անգամ էլ իրենց կուսակցությանն անդամակցի:

 

«Թող այս անգամ էլ նրա ճակատին վազող տողով Հանրապետական բառն անցնի»,-կատակում են հանրապետականները»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին