a1plus.am-ը գրում է. Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ «քառյակ» ասվածը, որպես այդպիսին, երբեք գոյություն չի ունեցել, եղել են պարզապես տարբեր խմբակցություններ, որոնք ինչ-ինչ հարցերի շուրջ եկել են ընդհանուր հայտարարի և այդ հարցերի շուրջ համագործակցել են միասնաբար: Ըստ նրա` այսօր Հայաստանի գերխնդիրն այն է, որ ոչ թե համախմբի ընդդիմությանը, այլ ստեղծի ընդդիմություն: Խոսելով նաև հոկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքի մասին՝ քաղաքագետը նշել է, որ դա ընդդիմության գործառույթն է` ժամանակ առ ժամանակ հանրահավաքներ անել կամ այս ու այն խնդրի վերաբերյալ հանրապետականներին դեմ արտահայտվել:
«Թեժ աշուն է լինելու, մենք այս ենք անելու, այն ենք անելու, դա պարզապես միջոց է ընդդիմության գոյությունը հիմնավորելու համար, և դա նորմալ է, բայց ինչ վերաբերում է այդ հանրահավաքից լուրջ ակնկալիքներ ունենալուն կամ որ դրանից հետո արմատական փոփոխություններ են սպասվելու երկրում, ես այդ դիտարկմանը վերապահումներով եմ վերաբերվում»,-շեշտել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Վերջինս նաև կարծում է, որ այսօր ընդդիմությունը հանրապետականների համար որևէ լուրջ վտանգ չի ներկայացնում ,այլ հակառակը` հանրապետականները նման ընդդիմության հետ իրենց շատ լավ են զգում: Քաղաքագետը չի կարծում նաև, որ հանրահավաքից հետո երկրում իշխանափոխություն է տեղի ունենալու:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում