Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ թեժ բանավեճ էր սկսվել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի միջեւ։ Լեզվակռվի պատճառն էլ գյուղական համայնքներում հարկային արտոնություններ տալու մասին նախագծի քննարկումն էր:
Իսկ այսօր արդեն տվյալ հարցի վերաբերյալ Վարդան Այվազյանից պարզաբանումներ էր ուզում ստանալ ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը: Խորհրդարանի նիստից հետո Սեյրան Սարոյանը դահլիճից դուրս եկավ Վարդան Այվազյանի ուղեկցությամբ, ապա խեթ հայացք նետեց նրա վրա և ցուցամատը ուղղելով՝ ասաց. «Տես հա, հանկարծ ժողովրդի համար լավ չի ըլե, թե իմացա ձեր բիզնեսների հըմար եք անում…»:
Վարդան Այվազյանը ձեռքերի միջոցով փորձեց հավաստիացնել Սեյրան Սարոյանին, որ տվյալ օրենքի նախագիծը ոչ թե իրենց, այլ ժողովրդի համար է լինելու: