«Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»-ի կինո-ֆոտո բաժնում սովորող մի խումբ աշակերտներ՝ Էրիկ Բաբաջանյանը, Վարդան Խաչատրյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Վահե Այվազյանը, Արեգ Գևորգյանը, Լևոն Ղևոնդյանը, Արթուր Առաքելյանը, Արման Միքայելյանը, Ռաֆայել Խաչատրյանը և Բագրատ Մարտիրոսյանը, ստեղծել են «Update» նախագիծը, որն իրենից ներկայացնում է սոցիալական ֆիլմերի շարք:
Հերթական ֆիլմի թեման համընդհանուր դժգոհության առիթ դարձած Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչն է: