Երբ թվում է ինձնից հեռու~,
Հեռացել ես ինձնից շատ,
Քեզ ավելի խենթ եմ սիրում,
Հանելուկ է իսկական:
Երբ թվում է պաղել ես դու,
Թանկ հուշերս էլ չկան,
Քեզ ավելի տաք եմ սիրում,
Հանելուկ է իսկական:
Երբ թվում է անուրջ ես դու,
Դու չես եղել իրական,
Ավելի եմ ես քեզ ձուլվում,
Հանելուկ է իսկական:
Երբ թվում է ես էլ քո պես,
Հուշերում եմ,ես չկամ,
Քո անունը կանչում եմ հենց...
Հանելուկ է իսկական...
Ազատ Աբրահամյան
Հանելուկ է իսկական. Ազատ Աբրահամյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet