|
ՀՀ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մասիսի նախկին համայնքապետի եղբոր ղեկավարած հանցավոր կազմակերպությունը ՀՀ բանկերից հափշտակել է շուրջ 12 մլն դրամ»։ Տեսանյութում ՀԿԳ քննիչ Արմեն Դանիելյանը մանրամասներ է ներկայացնում՝ ընդգծելով, որ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը ստեղծել էր առնվազն 3 անձից կազմված հանցավոր խումբ․․․ Նրա գլխավորությամբ Հայաստանի բանկերից կեղծ նույնականացման քարտերով գումար են հափշտակել: Տեսանյութում նաև նշվում է, որ Գոռ Համբարձումյանը չի հերքում, որ իրեն գումար է փոխանցվել, սակայն մեղադրանքը չի ընդունում: Վեց անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: |
«Հանցավոր կազմակերպությունը ՀՀ բանկերից հափշտակել է շուրջ 12 մլն դրամ»․ ՔԿ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


