Արթուր Բաղդասարյանը թվիթերյան իր էջում անդրադարձել է Սոչիում կայանալիք Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը` գրելով.
«Համոզված եմ՝ Պուտինի նախաձեռնած Սոչիի հանդիպումը արդյունքներ կտա, ինչն էլ տեսանելի կդարձնի Ռուսաստանի կշիռը և ազդեցությունը տարածաշրջանում»:
Հիշեցնենք, որ նախագահների հանդիպմանն այօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ասելով հետևյալը.
«Կարծում եմ՝ մինչև հանդիպումը հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված վիճակը պահպանել: Հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք խաղաղություն քիչ հավանական է: Դրա համար ՀՀ ԶՈւ-ը թե այս ժամանակահատվածում, թե հանդիպումից հետո պետք է լինեն իրենց դիրքերում»: