▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համեստ ապրող նախարարը.«Ժողովուրդ»

«ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2014 թվակաեի գույքի և եկամուտների հայտարարագրով ունի 17 մլն 500 հազար դրամ դրամական միջոց։ Նրա անցած տարվա տարեկան եկամուտը կազմել է 9 մլն 339 հազար դրամ։ Տեղեկացնենք, որ նախարարի աշխատավարձը կազմել է 5 մլն 115 հազար դրամ, իսկ կենսաթոշակը՝ 4 մլն 224 հազար դրամ։ Կողմնակի եկամուտ Օհանյանը ցույց չի տվել։

 

Իսկ նախարարի կնոջ՝ առողջապահության նախարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանի՝ 2014-ի եկամուտը կազմել է ընդամենը 1 մլն 698 հազար դրամ։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Սեյրան Օհանյանն ու նրա տիկինը համեստ կարողության տեր են, սակայն դա միայն առաջին հայացքից։ Իրականում նրանց անվան հետ բազմաթիվ կալվածքեր են կապվում, սակայն, ինչպես երևում է, դրանք պաշտոնապես իրենցը չեն։ Ինչու է Օհանյանը թաքցնում իր ունեցվածքը, դժվար է ասել։ Նկատենք, որ Սեյրան Օհանյանը թաքցրել է, օրինակ, Սևանի ափին գտնվող իր առանձնատունը, որը, թերևս, իր անունով էլ չէ»,– գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին