«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր կառավարությունը քննարկելու է Հայաստանի չորս մարզերում համայնքների խոշորացման 13 պիլոտային ծրագրեր Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Շիրակ մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ, Արփի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ համայնքային փնջերում։ Յուրաքանչյուր փնջում պետք է միավորվեն 4-15 համայնքներ ընդհանուր թվով 116 համայնքներ։ Այսինքն 116 համայնքները միավորվելու են տասներեքի մեջ։
Մեր տեղեկություններով, այս միավորման պատճառով այս համայնքներում մեծ դժգոհություն է հասունանում։ Դժգոհությունը մեծ է հատկապես այն համայնքներում, որոնք ունեն տարբեր ազգության բնակիչներ։ Օրինակ, Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի հետ պետք է միավորվեն 10 համայնքներ Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս, Մելիքգյուղ, Միջնատան, Միրաք, Շենկանի, Զամշլու, Ռյա թազա, Սիփան։
Սրանցից հայաբնակ է միայն Մելիքգյուղը, մյուս գյուղերի բնակիչները հիմնականամ եզդիներ են ու հատկապես այս գյուղի բնակիչները կենցաղային խնդիրների տարբերությունների պատճառով չեն ցանկանում միավորվել եզդիաբնակ գյուղերի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում