Երևանի քաղաքապետի հանձնարարականով բոլոր վարչական շրջաններում համատիրությունների աշխատանքներն ընթանում են առավել համակարգված և ակտիվ։
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն յուրաքանչյուր ամսվա 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում համատիրությունները ներկայացնում են հաշվետվություններ։
Հաշվետվությունները կազմվում են յուրաքանչյուր շենքի համար առանձին և իրենց մեջ ներառում են նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վրա ծախսված և հավաքագրված գումարների մասին տեղեկատվություն։
Դրանք փակցվում են շենքերի մուտքերում կամ վերելակներում տեղադրված հայտարարությունների տախտակների վրա՝ մեր համաքաղաքացիներին իրազեկելով, թե ինչպես են ծախսվում իրենց կողմից վճարած գումարները։