Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Ղրիմում ապրող հայը վիճում է երկրամաս ժամանած Կիևի ակտիվիստներից մեկի հետ, ով ասում էր, թե միջազգային հանրությունը «շուտով տալու է Պուտինի քամակին»: Նշելով, որ իրենք պաշտպանում են Ուկրաինայի հարցում ՌԴ նախագահի քաղաքականությունը, հայն ասում է. «համաշխարհային հանրությունը թող Պուտինի քամակը համբուրի»:
Հատկանշական է, երբ ուկրաինացին, իմանալով, որ զրուցակիցը հայ է, զարմանում է, որ հայը որոշել է կռվել Ուկրաինայի դեմ ու հարցնում է. «Իսկ Պուտինի գործերը Հայաստանում լա՞վ են»: Հայը պատասխանում է. «Գերազանց», ինչին ուկրաինացին հեգնում է, թե հակառակն է լսել...
Նշենք, որ տեսանյութը միանշանակ չի ընկալվել համացանցում ու շատերը զայրացած են փաստից, որ «բրոնիժիլետով հեռուստաաստղ դառնալու պատրաստ տաքգլուխը» բարձրաձայնում է իր հայ լինելու մասին: